Нор Серунд в сети

 
   

Рассылка новостей

Кроме e-mail рассылки, мы можем отправлять SMS уведомления. Подписаться.

Пасха

Приветствуя друг друга на пасху, христиане говорят: «Христос воскрес из мертвых!» - «Благословенно Воскресение Христово!» (Հայերեն՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց:  - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:).

В этом году Армянская Апостольская Церковь отмечает Пасху - Светлое Христово Воскресение - 8 апреля.

Пасха считается одним из пяти главных праздников Армянской Апостольской Церкви. Воскресение Иисуса Христа стало основой христианского вероучения. «Если нет воскресения мертвых, то и Христос не воскрес; А если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Кор. 15:13-14).

Накануне вечером в церквях служат Св. Литургию Сочельника, и пасхальные торжества начинаются. В воскресенье утром совершается богослужение Пасхальной Заутрени, обряд освящения четырех сторон света (Андастан), затем служат Св. Литургию. Приветствуя друг друга, христиане говорят друг другу: «Христос воскрес из мертвых!» - «Благословенно Воскресение Христово!» (Հայերեն՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց:  - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:).

В Пасху верующие красят яйца. Яйцо является символом воскресения и зарождения новой жизни. А красный цвет символизирует животворную кровь распятого Христа, пролитую во имя нашего спасения. Об окрашивании яйца в красный цвет Св. Григор Татеваци пишет: «Только в Пасху мы красим яйца, поскольку яйцо символизирует Вселенную: скорлупа похожа на небо, пленка – на воздух, белок – на воду, а желток и есть сама земля. Красный цвет означает, что мир был спасен ценой крови Христа. Когда мы берем в руки красное яйцо, мы провозглашаем наше спасение».
http://araratian-tem.am/holdetails.php?id=1813


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

Սուրբ Հարության տոնի մասին ավելի կարելի է կարդալ այստեղ՝ http://lusamut.net/level3_.php?id=114&id_3=55&cat_=8&id_2=173: